Հետևեք մեզ։

Հանձնաժողովներում ներկայացվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները

21:34, 17 հոկտեմբեր 2024
Հանձնաժողովներում ներկայացվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Միջազգային հանրապետական ինստիտուտն արդեն վեցերորդ տարին տարբեր հարցերի շուրջ իրականացնում է հանրային կարծիքի վերաբերյալ հարցումներ: Այս տարի եւս սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում ինստիտուտը «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ 1508 ՀՀ քաղաքացու շրջանում իրականացրել է հարցում ՀՀ արտաքին քաղաքականության, ԵՄ անդամակցության մասով հանրաքվեի անցկացման, Խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:

 

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) ներկայացուցիչները հարցման արդյունքները հոկտեմբերի 17-ին խորհրդարանում ներկայացրել են Եվրոպական ինտեգրման հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամներին:

 

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, արժեւորելով Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակցությունը, ընդգծել է, որ կառույցի իրականացրած հարցումները վստահելի են հանրության համար:

 

Նշվել է, որ իրականացված հարցումները հրապարակվելու են հոկտեմբերի 18-ին: