Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Haber Global հեռուստաալիքի ուղիղ եթերում խոսել է օրակարգային զարգացումների մասին։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներին՝ նախարար Ֆիդանը նշել է, որ Իսրայելի և Իրանի միջև պատերազմը շատ հավանական է։
«Սա պետք է դիտարկենք որպես մեծ հավանականություն։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան որպես երկիր և տարածաշրջան։ Տարածաշրջանում պատերազմի տարածումն այն չէ, ինչ մենք ցանկանում ենք։ Տարածաշրջանի բնակչության կայունության և անվտանգության համար պատերազմ չպետք է լինի։ Եթե Իրանը գործում է սեփական ինքնապաշտպանության համար, դա նրա իրավունքն է»,-ասել է նա։