Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարի վերացումը համարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության անկման կարեւոր իրադարձություն, ինչպես նաեւ կյանք եւ ազատություն է խոստացել Պաղեստինյան անկլավում նրանց, ովքեր վայր կդնեն զենքը եւ կազատեն իսրայելցի պատանդներին:
Նեթանյահուն դիմել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի արմատականներին՝ առաջարկելով և կոչ անելով ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին ես ասում եմ՝ ձեր առաջնորդները փախչում են, և նրանք կոչնչացվեն։ Ես ասում եմ բոլոր նրանց, ովքեր պահում են մեր պատանդներին. ով վայր դնի զենքը և վերադարձնի մեր պատանդներին, մենք նրան թույլ կտանք հեռանալ և ապրել»,- հայտարարել Է վարչապետը։