Հետևեք մեզ։

Արամ Ա Վեհափառը պարգևատրել է Նուբար Աֆեյանին

23:53, 17 հոկտեմբեր 2024
Արամ Ա Վեհափառը պարգևատրել է Նուբար Աֆեյանին
Բոստոնում Սուրբ պատարագ է մատուցվել, ի պատիվ Արամ Ա Վեհափառ Հայրապետի՝ ճակերույթ մատուցվել, Տեր և Տիկին Աֆեյանները պարգևատրվել են։ Այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
 
 
«Հոգեւորական ըլլալ կը նշանակէ ծառայել, եւ եկեղեցի ըլլալ կը նշանակէ ծառայական ներկայութիւն դառնալ հաւատացեալներու կեանքին մէջ» - Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
 
 
Այս շեշտաւորումով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսը իր հայրապետական պատգամը ուղղեց Պոսթընի հայութեան, Սուրբ Ստեփանոս եկեղեցւոյ մէջ, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագին, որ մատուցուեցաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեանի ձեռամբ:
 
 
Պոսթընէն եւ շրջակայից արուարձաններէն հայորդիներ հոծ բազմութեամբ ներկայ էին՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, լսելու պատգամը Հայրապետին եւ ստանալու անոր հայրական օրհնութիւնը:
 
 
Վեհափառ Հայրապետը Կիլիկեան Իշխան շքաշնանով պարգեւատրեց Նուպար Աֆէեանը: Վերջինս խօսք առնելով՝ յիշեց իր անցեալը, Լիբանանը եւ Պոսթընի մէջ տարած աշխատանքը հայ կեանքէն ներս: Յայտնենք, որ Աֆէեան զոյգը բարերար հանդիսացած է Սուրբ Ստեփանոս վարժարանի մէկ շէնքին եւ զանազան պատասխանատուութիւններ ստանձնած է գաղութէն ներս:

 

Վերլուծական