44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: Նախագծին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, 29 պատգամավոր դեմ էին, 1-ը՝ ձեռնպահ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։
Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումը կլինի։