Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի Անկարայում ընդունել է Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերին:
Այդ մասին հայտնել է Anadolu-ն։ Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության՝ հանդիպումը տեղի է ունեցել նախագահական համալիրում։
Փակ դռների հետևում անցկացված հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։