Հետևեք մեզ։

Թբիլիսյան խճուղում վթար է տեղի ունեցել. կա տուժած

01:31, 18 հոկտեմբեր 2024
Թբիլիսյան խճուղում վթար է տեղի ունեցել. կա տուժած

 

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «KamAZ» մակնիշի ավտոմեքենային։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդ Հ. Ե.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Վերլուծական