Հետևեք մեզ։

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

07:00, 18 հոկտեմբեր 2024
Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

 

Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

 

Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները