Մայիսի 5-ին Ստամբուլում նախատեսվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների հանդիպումը։ Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նա նշել է, որ կողմերը կհանդիպեն «Հացահատիկային համաձայնագրի» երկարաձգման հարցով։