Հետևեք մեզ։

Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

09:53, 18 հոկտեմբեր 2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդում։

Նա մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ: