Երևանի մանկապարտեզներն ավելի բարեկարգ և հարմարավետ են, գործող 40 նախակրթարաններ համալրվել են ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված նոր գույքով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Նախաձեռնությունը լինելու է շարունակական: Համայնքի ենթակայությամբ գործող 162 մանկապարտեզները փուլ առ փուլ կհամալրվեն նոր ու ժամանակակից մարզագույքով»,-նշված է հաղորդագրության մեջ։