Հետևեք մեզ։

Նպատակ ունենք Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ. ԿԳՄՍ նախարար

11:22, 18 հոկտեմբեր 2024
Նպատակ ունենք Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն հիմնելու նպատակի մասին։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանա կատարած այցի շրջանակներում «Արմենպրես» թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ-ղազախական միջմշակութային հարաբերություններին, կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև առկա գործընկերությանը և երկխոսությանը, դրանց զարգացման հեռանկարներին։ 

Նախարարի խոսքով՝ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը ղազախ հանրությանը հնարավորություն կտա ավելի լայն պատկերացում կազմել ժամանակակից Հայաստանի մշակույթի մասին։  

«Սա միանգամյա միջոցառում չէ, քանի որ մենք նախորդող տարիների ընթացքում շատ հետաքրքիր միջոցառումներ ենք ունեցել։ Մենք ակտիվ կերպով նաև նշել ենք ղազախ բանաստեղծների հոբելյաններ։ Երևանի պետական համալսարանում գործում է ղազախական կենտրոնը, որտեղ նաև համապատասխան թարգմանություններ են արվում։ Բացի այս, նպատակ ունենք նաև Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ․ այժմ քննարկումների փուլում ենք», - հայտնել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այն բոլոր միջոցառումները, որոնք փոխադարձաբար իրականացվում են երկու երկրների կողմից, միտված են երկու ժողովուրդների մշակույթը միմյանց ներկայացնելուն և մարդկանց շրջանում իրազեկվածությունը բարձրացնելուն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։