Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Այս մասին հաղորդում է Flyone Armenia-ն:
«Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը:
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։