Թուրքիայում մեկնարկել է ԱԳՆ ղեկավարների հանդիպումը «3+3» հարթակում։
Այսօր Ստամբուլում անցկացվում է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» պլատֆորմի երրորդ հանդիպումը։
Հյուրերին ողջունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։