2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք, նախորդ տարվա 14-ի դիմաց։
Ազգային ժողովում այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։
«Նշված դեպքերն աճել են 11-ով կամ 78,6 տոկոսով։ Ներկայում դատարանում քննվող քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող», ևս 3-ի նկատմամբ քրեական հետապնդում է ներկայացվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով։ Այս պահի դրությամբ նրանից 3-ը գտնվում են կալանքի տակ»,- ասաց Վարդապետյանը։