Անի համայնքի կարիքների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից 26 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Միաժամանակ, Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել, հաղորդել է վարչապետը։
Հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը: