Ստամբուլում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ներկա են եղել նաև փոխնախարարները։
Այս մասին տեղեկություն է հրապարակել «Tasnim»-ը։
Հաղորդվել է, որ Ստամբուլում «3+3» հարթակում ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում նախարարները հանդիպել և մտքեր են փոխանակել։