Հետևեք մեզ։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամները ՌԱԿ նորանշանակ նախագահին ներկայացրել են կատարվելիք ծրագրերը

15:40, 18 հոկտեմբեր 2024
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամները ՌԱԿ նորանշանակ նախագահին ներկայացրել են կատարվելիք ծրագրերը
Ս․թ․ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի, ՀՀ ԲՏԱ ռազմաարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի և ԲՏԱ նախարարության այլ ներկայացուցիչների հետ։
 
Հանձնաժողովականները շնորհավորել են ԲՏԱՆ ՌԱԿ նորանշանակ նախագահին՝ մաղթելով բեղուն աշխատանք։
 
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ՌԱԿ նորանշանակ նախագահին ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության` մասնավորապես Ռազմաարդյունաբերության կոմիտեի հետ համատեղ կատարած ծրագրերն ու աշխատանքները։ Քննարկվել են նաև ներկայում իրականացվող և ապագայում կատարվելիք ծրագրերը։
 
Գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց աջակցությունն են հայտնել ԲՏԱ նախարարությանը, նախարարին և ՌԱԿ նախագահին՝ վեր հանելու և լուծելու ոլորտին առնչվող օրենսդրական խնդիրները։
 
Նախարար Հայրապետյանն ու ՌԱԿ նախագահ Ջիվանյանն իրենց հերթին իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել հանձնաժողովին՝ ոլորտային խնդիրները հայտնաբերելու և միասնաբար լուծելու համար։