Հետևեք մեզ։

Առաջարկել ենք Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու համար. Լավրով

16:30, 18 հոկտեմբեր 2024
Առաջարկել ենք Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու համար. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը առաջարկել են Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու համար։

 

Այս մասին տարածաշրջանային այս հարթակում մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Մենք Երևանին և Բաքվին առաջարկել ենք օգտագործել «3+3» հարթակը, որպեսզի ավարտին հասցնեն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Մենք հիշեցրինք նախապատրաստական ​​աշխատանքները, այն հիմքերը, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում՝ թե՛ նախագահների, թե՛ արտգործնախարարների, փոխվարչապետների մակարդակով և՛ հաղորդակցությունների ապաշրջափակման, և՛ նախապատրաստվելու համար»,- ասել է Լավրովը։