Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար: Այս մասին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ դեպի երրորդ երկրներ հայկական թռիչքների համար օդային տարածքը փակ է։
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների պատվին հուշարձանի բացմանը. «Անընդունելի է Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձան կանգնեցնելը»:
Չավուշօղլուն հարցազրույցում նշել է, թե իբրև «Հայաստանը զենք է տեղափոխում Ղարաբաղ և լարվածություն ստեղծում»:
«Մենք Ադրբեջանի հետ ենք»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը: