Հետևեք մեզ։

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը հավասար է հայրենիքը նվաստացնելուն

16:32, 18 հոկտեմբեր 2024
Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը հավասար է հայրենիքը նվաստացնելուն

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի փաստաբանների միության նախկին ղեկավարների նկատմամբ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար դատական գործ էր բացվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

 

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել առաջին դատական լսումը, որի ընթացքում էլ հենց վերջիններիս նկատմամբ արդարացման որոշում է կայացվել։

 

Նահիթ Էրենին և միության կառավարման խորհրդի անդամներին մեղադրում էին «Թուրք ազգին և պետությանն ուղղված հանրային նվաստացման» հատկանիշներով։

 

Դատական լսումներին ներկա են գտնվել «Իրավաբանների միություն՝ ազատության համար» և Դիարբեքիրի փաստաբանների միության կառավարման խորհուրդը, ինչպես նաև մի շարք փաստաբաններ։

 

Էրենն անդրադառնալով 1915-ին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը, ընդգծել է, որ հետաքննություններով և դատական գործեր հարուցելով այս եզրույթը կանխելն անհնար է, և անհրաժեշտ է առերեսվել իրականության հետ։

 

«Առանց 1915-ի մթությունը լուսավորելու, մութ բաները չեն լուսավորվի։ Մենք պետք է առերեսվենք զինվորական հեղափոխությունների հետ։ Մենք գիտենք, որ այս խոսքերն արտահայտելուն պես բախվելու ենք դատավարության հետ»,-հավելել է նա։

 

Նշենք, որ բացի Էրենի՝ իրենց արդարացնելու պահանջից, մեղադրյալների համար առանձին-առանձին արդարացման որոշում է պահանջվել նաև դատախազության կողմից․ դատախազության թղթավորված կարծիքում նշել է, որ բավարար իրավական հիմքեր չկան նրանց մեղավոր ճանաչելու համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները