ԵԽԽՎ–ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կգործուղվի Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն): Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատգամավորը Լյուբլյանա կգործուղվի հոկտեմբերի 17-19-ը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին:
Ջուլհակյանը հոկտեմբերի 20-22-ը կգործուղվի Օսլո (Նորվեգիայի Թագավորություն)՝ մասնակցելու Եվրոպական խորհրդարանական տեխնոլոգիաների գնահատման ցանցի՝ «Արհեստական բանականություն եւ ժողովրդավարություն» համաժողովին: