Վրաստանը կարող է կորցնել Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնությունը, եթե երկրի իշխանությունները չփոխեն իրենց ուղեգիծը և չսկսեն կրկին մերձենալ ԵՄ-ի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Վրաստանն արդեն կորցրել է 121 միլիոն եվրո օգնությունը, և դա վերաբերում է միայն օգնության ընթացիկ ծրագրերին: Եթե կառավարության ուղեգիծը չփոխվի, ցավոք, Վրաստանն ավելի ու ավելի շատ կկորցնի: Եթե վրացիներն ընտրություններում որոշեն չշարունակել ուղին դեպի Եվրամիություն, ապա Վրաստանը կկորցնի ամբողջ ֆինանսական օգնությունը», - ասել է Գերչինսկին։