ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բրազիլիա՝ այնտեղ անցկացվելիք G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար՝ միջոցառումը չտապալելու համար, հայտնում է Ведомости-ն։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում իրավիճակը «բարդ է, իսկ ուկրաինական ճգնաժամը դեռ չի ավարտվել»։
ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայում հասկանում են՝ ինչ է կատարվում Ռուսաստանի շուրջ: Պուտինն ասել է, որ հիանալի բարեկամական հարաբերություններ ունի Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ, ուստի չի ցանկանում այնտեղ մեկնել՝ ֆորումի բնականոն գործունեությունը խաթարելու համար:
«Եթե անգամ Միջազգային քրեական դատարանը բացառենք, խոսակցությունները միայն դրա մասին են լինելու։ Մենք փաստացի կխաթարենք G20-ի աշխատանքը. Ինչի՞ համար։ Մենք չափահաս մարդիկ ենք»,-ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Մոսկվան կգտնի մեկին, ով պատշաճ կերպով կներկայացնի Ռուսաստանի շահերը Բրազիլիայում անցկացվելիք G20 գագաթնաժողովում։