Ռուսաստանը ոչ մի պարագայում թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրների առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Կարող եմ միանգամից ասել, որ Ռուսաստանը դա (Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը, - խմբ.) թույլ չի տա ոչ մի պարագայում», - ասել է Պուտինը:
Տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինան կարող է միջուկային զենք ունենալ, ՌԴ նախագահը սադրանք է անվանել: