Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ստամբուլում տևել է 55 րոպե:
Այս մասին Արմենպրես-ին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն Իրանը և Թուրքիան հանդիպման ժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնել «3+3» հարթակում։