Հետևեք մեզ։

Թուրքիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Էրդողանի այցը

20:50, 18 հոկտեմբեր 2024
Թուրքիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Էրդողանի այցը

Թուրքիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Էրդողանի այցի նախապատրաստությունը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Քննարկվել է Էրդողանի՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի կապակցությամբ Կազան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները», - ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը: