Հետևեք մեզ։

«3+3» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները

21:02, 18 հոկտեմբեր 2024
«3+3» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Հանդիպումն անցկացվել է Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի երրորդ հանդիպման շրջանակում։

 

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործնական փոխգործակցության որոշ ասպեկտներ։

 

«Հաստատվեց երկու երկրների՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը նպաստելուն ուղղված քայլերը համակարգելու պահանջը, ներառյալ՝ Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։ Կողմերն անդրադարձել են ռուս-թուրքական համագործակցության արդի խնդիրներին, առաջին հերթին, առևտրատնտեսական ոլորտում։ Դիտարկվել է առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»,- նշված է հաղորդագրության մեջ։