Թուրքական SOM թևավոր հրթիռները, որոնք կմատակարարվեն Ադրբեջան, «SOM ŞAHİN» անվանումն են ստացել, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Սպասվում է, որ մատակարարումները, որոնք չեն կարող կատարվել ֆրանսիական շարժիչների էմբարգոյի պատճառով, շուտով կիրականացվեն թուրքական տուրբոռեակտիվ հրթիռային շարժիչների կիրառմամբ։
Ադրբեջանին պատկանող AKINCI-ն և Սու-25-ը կզինվեն SOM ŞAHİN հրթիռներով։