Հետևեք մեզ։

Կլիմայի համաժողովն օգնում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին. The Washington Post

22:13, 18 հոկտեմբեր 2024
Կլիմայի համաժողովն օգնում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին. The Washington Post

Եվս մեկ խոշոր կլիմայի համաժողով  օգնում է բռնապետական ռեժիմին, գրում է The Washington Post պարբերականը։

 

Ադրբեջանը, որը հյուրընկալում է ՄԱԿ-ի կլիմայական հաջորդ համաժողովը, մարդու իրավունքների ոտնահարման զարհուրելի պատմություն ունի:

 

Երբ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրները որոշում են՝ ով է ընդունելու կլիմայի ամենամյա համաժողովը, որոշման չափանիշներն են թեկնածու երկրի ենթակառուցվածքը, կլիմայական պարտավորությունները, քաղաքական կայունությունը և ֆինանսական ռեսուրսները: Բայց ամենևին ոչ ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքները:

 

Արդյունքը «կանաչ լվացման» կրկնվող դեպքերն են աշխարհի բռնատիրական կառավարիչներից մեկի և հանածո վառելիքի աշխարհի ամենամեծ էնտուզիաստներից մեկի ձեռամբ:

 

Բնապահպանական գիտակցման բարձր մակարդակով նշանավորվող դարաշրջանում ընկերությունները կամ պետությունները հաճախ դիմում են խաբեբայական պրակտիկայի, երբ բնապահպանական միտումներն օգտագործում են իրենց իմիջը բարձրացնելու համար՝ առանց այդ ուղղությամբ էական քայլեր անելու, ինչը հայտնի է «կանաչ լվացում» անունով: