Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանին թույլատրվել է օգտվել Թուրքիայի օդային տարածքից. Թուրքիայի ԱԳ նախարար

12:06, 03 մայիս 2023
Ալեն Սիմոնյանին թույլատրվել է օգտվել Թուրքիայի օդային տարածքից. Թուրքիայի ԱԳ նախարար

Հայաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Թուրքիա: Այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Ալեն Սիմոնյանին թույլատրվել է օգտագործել Թուրքիայի օդային տարածքը։

«Որովհետև Սիմոնյանը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին, և սա միջազգային իրադարձություն է»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: