Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ժամկետը հայտնի է՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո

22:55, 18 հոկտեմբեր 2024
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ժամկետը հայտնի է՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Կազանում հոկտեմբերի 22-24-ին անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո, և համաձայնագրի ստորագրման նպատակով կկազմակերպվի Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի առանձին այցը Ռուսաստան։

 

Դրա մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

 

Ինչպես նշել է Իրանի դեսպանը, համապատասխան փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման Կազանում անցկացվելիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում, սակայն Պուտինն ու Պեզեշքիանը նախապես պայմանավորվել էին, որ համաձայնագիրը կստորագրվի գագաթնաժողովից հետո՝ Ռուսաստանի Դաշնություն Իրանի ղեկավարի առանձին այցի ընթացքում, իր հերթին գրում է Газета.ру-ն։

 

Ավելի վաղ իրանական ԻՐՆԱ գործակալություն հայտնել էր, որ Ռուսաստանի և Իրանի միջև կնքված նոր համաձայնագիրը պատմական շրջադարձ կլինի երկու երկրների հարաբերություններում։