Ռուսաստանը Կիևի կողմից վերահսկվող տարածքներից վերադարձրել է 95 ռուս ռազմագերի, իսկ դրա դիմաց՝ Ուկրաինայի զինված ուժերի 95 ռազմագերի։ Այս մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այս տարվա հոկտեմբերի 18-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 95 ռուս ռազմագերի, իսկ դրա դիմաց՝ Ուկրաինայի զինված ուժերի 95 ռազմագերի, - ասված է զեկույցում։
Տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ բոլոր ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Նշվում է, որ գերությունից ազատված ռուս զինծառայողները բուժման նպատակով տեղափոխվելու են Ռուսաստան։