Հետևեք մեզ։

Գետափ-Մարտունի ճանապարհին վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է

09:18, 19 հոկտեմբեր 2024
Գետափ-Մարտունի ճանապարհին վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակնեդանացման բաժանումունքում գիտակության չգալով մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն, հաղորդում է shamshyan.com-ը։

Նա նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից:

Երեկ՝ հոտկեմբերի 18-ին, ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Աստղիկ Ս.-ին:

Երբ իր ավտոմեքնայով երեխային տեղափոխում է հիվանդանոց, ճանապարհին նրան ընդառաջ է գալիս «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենային, ապա «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնին տեղեկացնում են, որ երեխան մահացել է:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները