Հետևեք մեզ։

«Հայաստան» կտավը՝ աստիճաններին. Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում

09:40, 19 հոկտեմբեր 2024
«Հայաստան» կտավը՝ աստիճաններին. Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում

Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը: 

«Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից:  
 
Պլանավորվում է նաև ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները