Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր ելույթ է ունեցել օկուպացված Շուշիում:
Իր ելությում նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը ոչ զինադադար է, ոչ էլ խաղաղության պայմանագիր:
«Թե ինչ կլինի հետո, շատ մեծ հարցականի տակ է: Հուսով եմ, որ Վաշինգտոնի բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն։ Խաղաղ համաձայնագրի նախագծի նոր տարբերակների վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններում մենք կրկին տեսանք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ալիևը։