Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա պայթյուն է որոտացել։ Այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հաղորդվում է, որ այսօր առավոտյան Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքով հարձակում է եղել Կեսարիայում գտնվող վարչապետի առանձնատան վրա։
Հարձակման ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կինը տանը չեն եղել։ Ոչ ոք չի տուժել։