Աժ գործընկերներիս հետ Վիենտյանում (Լաոս) եմ՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթաժողովին մասնակցելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Գագաթնաժողովի շրջանակում հանդիպել եմ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ:
Նշել եմ, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, եւ ընդգծել, որ նման գագաթնաժողովները եւս կարեւոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել խնդիրների խաղաղ կարգավորմանը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և անկախությանը:
Քննարկել ենք նաեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարեւորությունը»: