Կուբայում 10 միլիոն մարդ մնացել է առանց լույսի, քանի որ երկրի խոշորագույն էլեկտրակայաններից մեկում վթար է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Կուբայի կառավարությունն արդեն փակել է դպրոցներն ու ոչ հիմնական ձեռնարկությունները, պետական ծառայողների մեծամասնությանը տուն է ուղարկել: Պաշտոնյաները դեռ չեն հայտնել, թե ինչն է եղել կայանի խափանման պատճառը:
«Հանգիստ չենք լինի, քանի դեռ էլեկտրականությունը չի վերականգնվել»,-ասել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։