Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է հոգեբան, «Սթենֆորդի բանտային փորձի» հեղինակ Ֆիլիպ Զիմբարդոն

14:38, 19 հոկտեմբեր 2024
Կյանքից հեռացել է հոգեբան, «Սթենֆորդի բանտային փորձի» հեղինակ Ֆիլիպ Զիմբարդոն

Հոգեբան և «Սթենֆորդի բանտային փորձի» հեղինակ Ֆիլիպ Զիմբարդոն մահացել է 91 տարեկան հասակում, հայտնում է Սթենֆորդի համալսարանի կայքը։

«Հոկտեմբերի 14-ին Սան Ֆրանցիսկոյում գտնվող իր տանը կյանքից հեռացել է աշխարհի ամենահայտնի հոգեբաններից մեկը՝ Ֆիլիպ Զիմբարդոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Զիմբարդոն մեծ համբավ ձեռք բերեց 1971 թվականին այսպես կոչված «Սթենֆորդի փորձը» անցկացնելուց հետո։


Գիտնականն ընտրել էր ուսանողների մի խումբ, որոնցից մի մասը պետք է լիներ բանտարկյալի դերում, իսկ մյուս մասը՝ պահակի: Ուսումնասիրությունը դադարեցվել է վեցերորդ օրը, թեև ի սկզբանե այն պետք է տևեր երկու շաբաթ։