Հետևեք մեզ։

Երբ սկսեցինք երկխոսությունը, ոչ իրենք էին ասում՝ ընդունեք, ոչ մենք էինք ասում՝ հրաժարվեք․ Չավուշօղլուն՝ Ցեղասպանության մասին

12:37, 03 մայիս 2023
Երբ սկսեցինք երկխոսությունը, ոչ իրենք էին ասում՝ ընդունեք, ոչ մենք էինք ասում՝ հրաժարվեք․ Չավուշօղլուն՝ Ցեղասպանության մասին

 

Մենք համակարգում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ: Այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

Չավուշօղլուն խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների և ՀՀ-ի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի մասին.

 

«Երբ մենք սկսեցինք Հայաստանի հետ երկխոսությունը, ոչ Հայաստանն էր մեզ ասում, որ ընդունեք, ոչ էլ մենք էինք ասում՝ հրաժարվեք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

 

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանը կանգնեցնելով՝ Հայաստանը ցույց է տալիս իր դժգոհությունը։