Հետևեք մեզ։

2025 թվականին Բելառուսը «զգուշությամբ» նախագահ կընտրի. Լուկաշենկո

15:18, 19 հոկտեմբեր 2024
2025 թվականին Բելառուսը «զգուշությամբ» նախագահ կընտրի. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հաջորդ տարի հանրապետությունը «զգուշությամբ» նախագահ է ընտրելու։ Նրա ելույթը հեռարձակել է տեղի Առաջին հեռուստաալիքը։


«Մեր փախածները (ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր լքել են երկիրը - խմբ.) ամենից շատ սրա մասին են խոսում։ Այո, մենք, ինչպես միշտ, Բելառուսում կընտրենք մեր նախագահին՝ ողջ համաշխարհային հանրության առջև, հետևաբար, չկա քարոզարշավ»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Վոլոժինում (Մինսկի մարզ) բերքահավաքի ավարտին նվիրված տոնակատարության ժամանակ։