Հետևեք մեզ։

Ավտովթար՝ Թեղուտ գյուղի տարածքում. 10 հոգի, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են

14:03, 19 հոկտեմբեր 2024
Ավտովթար՝ Թեղուտ գյուղի տարածքում. 10 հոգի, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ8 Թեղուտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes Vito» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասծվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: 

 

Տարածքը սահմանազատել են պարեկները:  Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:

Վերլուծական

Ամենաընթերցվածները