Հետևեք մեզ։

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հոկտեմբերի 10-16-ը

16:23, 19 հոկտեմբեր 2024
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հոկտեմբերի 10-16-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 10-16-ը։

 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 11-ին և 16-ին,

◾️Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


Վերլուծական

Ամենաընթերցվածները