Ռուսթավիի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել քաղաքային շուկայում հրաձգության կազմակերպչին, տեղեկացրել է NewsGeorgia-ն՝ հղում կատարելով Վրաստանի դատախազությանը։
Խոսքը 2024թ. փետրվարի 9-ի դեպքերի մասին է։ Հրացանով տղամարդը մտել էր «Ստամբուլի շուկա» եւ վիրավորել հինգ մարդու։ Նրանցից չորսը մահացել է։
Հրաձգությունից հետո որպես մեղադրյալ ձերբակալվել է Ռուսթավիի բնակիչ Գեորգի Օրվելաշվիլուն։ Զոհվել էր նաեւ նրա հորեղբայրը։ Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդը որոշել էր վրեժ լուծել ազգականից իր ազատման համար։
Գործի շրջանակում ձերբակալել են նաեւ Օրվելաշվիլու կրտսեր եղբորը։ Նրան վերագրվել է հրազեն պահելու մեղադրանք։ Պարզվել է, որ հենց նրա անունով է գրանցված եղել հրացանը։
Հրաձգին դատարանը մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ միտումնավոր սպանություն եւ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ։ Անժամկետ բանտարկությունը պատժի հնարավոր միջոցներից առավելագույնն է։