Հետևեք մեզ։

Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

19:33, 19 հոկտեմբեր 2024
Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
 
 
21-ամյա Էլիդան մինչև 22 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկում էր ուկրաինուհի Տատյանա Դովգալի հետ։ Համառ ու դժվարին մենամարտի երրորդ ռաունդում նա գերազանցեց մրցակցին ու հաղթանակ տարավ։
 
 
Նշենք, որ մեկ տարի առաջ նույն տարիքային խմբում Էլիդա Քոչարյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Մոնտենեգրոյում։
 
 
Տղամարդկանց եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը։ Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 4 բռնցքամարտիկներ։