Հետևեք մեզ։

ՌԴ բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում

20:55, 19 հոկտեմբեր 2024
ՌԴ բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում

Ռուսական զորքերը շաբաթ օրը հարյուրից ավելի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։

 

Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

 

Զինվորականների խոսքով՝ իրենց հաջողվել է խոցել 98 անօդաչու թռչող սարքերից 42-ը և վեց հրթիռներից չորսը։ Եվս 42 անօդաչու թռչող սարք կորել է տեսադաշտից։