Օդեսայի մերձակայքում սպանված են գտել գործարար Գենադի Բեյբությանին, որը ղեկավարում էր «Իրավապահ մարմինների աջակցության բաժինը», հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Բեյբությանը զորահավաք անցկացնելու գործում ուժայիններին օգնող ուկրաինական կամավորական կազմավորման ղեկավարն էր։
Բեյբությանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է նրա մեքենայի կողքին՝ Թաիրովո և Չերվոնի Խուտոր գյուղերի միջև (Օդեսայից 12 կմ հեռավորության վրա)։ Ոստիկանությունը փնտրում է գործարարին սպանողին։