Հետևեք մեզ։

Իսրայելի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են ՑԱԽԱԼ-ի հարվածները «Հեզբոլահի» թիրախների վրա

21:41, 19 հոկտեմբեր 2024
Իսրայելի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են ՑԱԽԱԼ-ի հարվածները «Հեզբոլահի» թիրախների վրա

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օստինին Բեյրութի շրջանում և Լիբանանի հարավում շիա «Հեզբոլահ» շարժման ռազմական օբյեկտների վրա հարվածների մասին: Այս մասին հայտնել է հրեական պետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Ամերիկացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում Գալանտը «մանրամասն նկարագրել է իսրայելական զորքերի ձեռքբերումները «Հեզբոլահի» ռազմական ենթակառուցվածքների հայտնաբերման և ոչնչացման գործում սահմանամերձ գոտում», ներառյալ «վերջերս թունելների ցանցի և «Ռադվան» ուժերի (Հեզբոլահի հատուկ ստորաբաժանում) հրամանատարական կենտրոնի ոչնչացումը» Լիբանանի հարավում:

 

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության նախարարը Օստինին պատմել է «Բեյրութում «Հեզբոլահի» զինապահեստների և հետախուզական օբյեկտի վրա հասցեագրված հարվածների մասին»՝ նշելով, որ «այս հարվածները հասցվում են «Հեզբոլահի» հարձակողական հնարավորությունները թուլացնելու և Իսրայելի բնակավայրերի վրա հրթիռային հարձակումները կանխելու նպատակով»:

 

Նախարարները «նաև քննարկել են ընթացիկ համագործակցությունը և Իսրայելի ու ԱՄՆ-ի պաշտպանական հնարավորությունները՝ Իրանից և նրա արբանյակներից Եմենում, Սիրիայում և Իրաքում բխող սպառնալիքների դեմ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները