Հետևեք մեզ։

Իսրայելական ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած ղեկավարի լուսանկարով թռուցիկներ են նետել Գազայի վրա

22:04, 19 հոկտեմբեր 2024
Իսրայելական ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած ղեկավարի լուսանկարով թռուցիկներ են նետել Գազայի վրա

Իսրայելական ինքնաթիռները Գազայի հարավային հատվածի վրա թռուցիկներ են նետել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած Յահյա Սինվարի լուսանկարով, հայտնում է Al Jazeera-ն։


Բացի այդ, թռուցիկները պարունակում են արաբերենով տպագրված տեքստ, որտեղ ասվում է, որ «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կառավարի Գազան»։


«Ով թողնի զենքը և հանձնի պատանդներին, նրանց թույլ կտրվի հեռանալ և ապրել խաղաղության մեջ»,- ասվում է արաբերենով գրված թռուցիկում։


Թռուցիկի տեքստը բխում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հինգշաբթի օրը արած հայտարարությունից այն բանից հետո, երբ Սինվարը սպանվեց իսրայելցի զինվորների կողմից Ռաֆահում՝ երկրի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները